Ադրբեջանի Պետական նավթայի ընկերությունը հետաքրքրված է Վրաստանով անցնող բոլոր խողովակաշարերը ձեռք բերելու խնդրով: «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը` Աստարինի գազակոպրեսորաային կայան այցելության ժամանակ։
Անդրադառնալով լուրերին, ըստ որոնց Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մտադիր է ձեռք բերել Ռուսաստանից Հայաստան մտնող գազատարը, Աբդուլաեւը նշել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է ոչ միայն այդ, այլ նաեւ Վրաստանով անցնող բոլոր խողովակաշարերով: «Մենք հետաքրքրված ենք Վրաստանի բոլոր էներգետիկ նախագծերով եւ ներկայումս քննարկում ենք այդ հարցը»,- ասել է նա:
Նշենք, որ այսօր Ռովնագ Աբդուլաեւն այցելել է Աստարինի գազակոմպրեսորային կայան, որտեղ 6 նոր ագրեգատ է կառուցվում: Դրա շնորհիվ կայանի հզորությունը 2 մլն խմ-ից կհասնի 5 մլն-ի: Այսպիսով, հնարավոր կլինի առանց դադարի գազով ապահովել Նախիջեւանին` Իրանի տարածքով:




























