Մոսկվայում մի հայաստանցի է ձերբակալվել, ում մոտ հայտնաբերվել է 5 ատրճանակ եւ փամփուշտներ: Կասկածյալին ձերբակալել են սպանության գործով հետաքննություն իրականացնելիս:

Ինչպես հաղորդում է «Խոսում է Մոսկվան», ոստիկանության աշխատակիցները հային ձերբակալել են նրա կողմից վարձած բնակարանում: Հետաքննության կողմից առաջ քշված վարկածի համաձայն, ձերբակալվածը Մոսկվայում գործող էթնիկ հանցավոր խմբավորումներից մեկի անդամ է: