ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության միջկառավարական համաձայնագիրը ծրագրվում է ստորագրել Երեւանում՝ երկու երկրների նախագահների հանդիպումից հետո:
Ինչպես փաստաթղթի ստորագրության նախաշեմին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանում նոր ատոմակայանի 20 տոկոսը, իսկ ընդհանուր արժեքը կազմում է 5 մլրդ դոլար:
«Համաձայնագիրը ենթադրում է, որ մենք կհամագործակցենք նաեւ տեխնիկական տեսանկյունից... Բացի այդ, համաձայնագիրը ենթադրում է, որ մենք կմասնակցենք համատեղ ֆինանսավորմանը»,- ասել է Կիրիենկոն:
Նրա խոսքով, արդեն ստեղծվել է ԱԷԿ-ի շինարարության հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն: Այն կապահովի ատոմակայանի արժեքի 40 տոկոսը, եւս 60-ը ծրագրվում է ներգրավել ներդրողների միջոցով:
Ներդրողների մասով բանակցությունները վարում է Հայաստանի կառավարությունը:



























