Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Երեւանում կարճ մեկնաբանել է C-300 զենիթահրթիռային համալիրների հետ կապված իրավիճակը:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստանը Հայաստանին լիզինգային կարգով C-300 համալիրներ հանձնի եւ եղե՞լ են, արդյոք, առաջարկներ հայկական կողմից, Սերդյուկովը պատասխանել է. «Ոչ: Չենք պատրաստվում: Այս պահի դրությամբ չեն եղել»: