Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով պետակայն այցով գտնվում է Հայաստանում, օգոստոսի 20-ին ռուսական պետական պարգեւներ է հանձնել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ղեկավարությանը։
Ելույթ ունենալով պարգեւատրման տոնական արարողությանը՝ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը թեեւ դեռ շատ երիտասարդ է, սակայն արդեն անուն է հանել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս։
«Կարեւոր է, որ այստեղ պատրաստվում են տարբեր մասնագետներ ամենատարբեր ոլորտներից եւ մենք կուզեինք, որ հետագայում էլ այդպես լիներ։ Կարեւոր է, որ համալսարանը համագործակցում է առաջավոր մի քանի տասնյակ առաջատար երկրների հաստատությունների հետ»-նշեց նախագահը։
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորը պարգեւատրվեց «Ընկերության» շքանշանով, գիտական ղեկավար Արամ Գրիգորյանն էլ` Դմիտրի Մեդվեդեւի ձեռքից անձամբ ստացավ Պուշկինի անվան մեդալ։ Երկուսն էլ պարգեւատրվեցին բարձրագույն կրթության ոլորտում ունեցած իրենց վաստակի համար։



























