Սեպտեմբերի 9-ին Apple ընկերությունը կներկայացնի իր  նոր սմարթֆոնները ՝  iPhone 6S-ը եւ  iPhone 6S Plus –ը։Այդ մասին հայտնող Bloomberg ընկերությունը այս տեղեկության համար հիմք է ընդունել այն փաստը, որ ամերիկյան կորպորացիան Սան Ֆրանցիսկոյում կայանալիք շնորհանդեսին մասնակցելու հրավիրատոմսեր է բաժանել։ Ենթադրվում է, որ միջոցառմանը կներկայացվեն iPhone-ի նոր մոդելը եւ այլ նորույթներ։

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ  iPhone 6S եւ iPhone 6S Plus սմարթֆոնները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 18-ին։ Առաջին վաճառքը կմեկնարկի ԱՄՆ –ում,  Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Ճապոնիայում, նշում է  Forbes-ը։

Չինական Daliulian սոցցանցում անցած շաբաթ հայտնվել էին իբրեւ նոր  iPhone –ի պատկերները, իսկ օգոստոսի 26-ին աշխարհի խոշորագույն օպերատոր China Telecom-ի սոցիալական լրատվամիջոցների բաժնի վարիչը պատմել էր ապագա նորույթի որոշ դետալների մասին։ Նրա  տեղեկություններով ՝ iPhone 6S-ն արտաքուստ չի տարբերվելու ակտուալ ֆլագմանից, ինչը համապատասխանում է կորպորացիայի քաղաքականությանը։