«Իրավիճակը հրդեհների մասով Ռուսաստանում կարգավորվել է: Մեզ հաջողվել է վերջ դնել այդ աղետին»,- այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Հենց այդ պատճառով էլ ես հրաման եմ ստորագրել մի շարք տարածաշրջաններում հայտարարված արտակարգ դրությունը վերացնելու մասին»,- ասել է Մեդվեդեւը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: «Անկեղծորեն երախապարտ եմ Հայաստանին` հրդեհների մարման գործում ցուցաբերած օգնության համար»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Մեդվեդեւը հրաման էր ստորագրել Ռուսաստանի յոթ սուբյեկտներում արտակարգ դրություն մտցնելու մասին:

Նշենք, որ Հայաստանի 28 հրշեջներ պարգեւատրվել են Նիժեգորոդյան մարզում հրդեհների մարման աշխատանքներին մասնակցելու համար: Հայաստանն առաջին երկրներից էր, որ արձագանքեց տարերքի դեմ պայքարին: Հայաստանն ուղարկել էր 28 հրշեջների եւ հատուկ տեխնիկա: