Ռուսական ռազմաբազան կշարունակի ապահովել Հայաստանի անվտանգությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանում ռուսական  ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման հարցը: Նա միաժամանակ խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյոք, Ռուսաստանը կներգրավվի՞ զինված հակամարտության մեջ, եթե տարածաշրջանում ռազմական գործողություններ սկսվեն: «Բոլոր այդ հարցերին արդեն իսկ պատասխանել է ՌԴ նախագահը»,-ասաց Լավրոնը: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ նշեց, որ այսօր ստորագրված պայմանագրով երկարացվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը, իսկ ինչ վերաբերում է դրա գործառույթներին, ապա այդ հարցը, համաձայն նույն այդ պայմանագրի, համաձայնեցվում է երկու երկրների կողմից: