«Ներպա» ատոմային սուզանավը, որը վթարվել էր 2008 թվականին, Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` 10 տարի լիզինգով ուղարկվել է հնդկական ռազմածովային ուժերի բազաներից մեկը։
«Ներպայի» հետ ողբերգությունը տեղի էր ունեցել 2008 թվականին՝ Ճապոնական ծովում դրա փորձարկման ժամանակ։ Գազից թունավորվել եւ մահացել էր 20 մարդ։ Պատահարի մեղավոր էր ճանաչվել սուզանավի նավաստի Դմիտրի Գրոբովը, ով հետաքրքրությունից դրդված տարբեր կոճակներ էր սեղմել եւ անսպասելիորեն միացրել քիմպաշտպանության համակարգը։



























