Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ժամանել է Երեւան, մասնակցելու համար ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից:

Այսօր` օգոստոսի 20-ի երեկոյան Նազարբաեւը մասնակցելու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոյալ Բորդյուժայի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հանդիպումից հետո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հանդես կգան հայտարարարությամբ, այնուհետեւ Նազարբաեւը կհանդիպի Ռոզա Օթումբաեւայի հետ: