Առաջիկա օրերին Ռուսաստանի կառավարության կողմից, որպես օգնություն, հազար տոննա արեւածաղկի ձեթ կառաքվի  Հայաստանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նիկոլայ Գրիգորյանը: Նա միաժամանակ հավելեց, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ՌԴ կառավարության կողմից  Հայաստանին անհատույց հինգ հազար տոննա ցորեն տրամադրելու ուղղությամբ: «Պաշտոնական մերժում չի եղել եւ այդ հարցը դեռեւս քննարկումների փուլում է»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական հացահատիկի եւ դրանից պատրաստվող ապրանքների արտադրությունը որոշ ժամանակով կդադարեցվի, որը պայմանավորված է երկրի մի քանի շրջանները վնասած երաշտով։ Բացի այդ՝ Ռուսաստանից հացահատիկի արտահանման արգելք է սահմանվել, որն  ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից եւ կշարունակվի մինչեւ տարեվերջ: