Օգոստոսի 20-ին Երեւանում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է երկկողմ համագործակցության մասին  5 փաստաթուղթ.

«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1995թ. մարտի 16-ի` «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն»-ը,  «ՌԴ Կառավարության եւ ՀՀ Կառավարության միջեւ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին համաձայնագիրը», «ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ առեւտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնելու մասին Համաձայնագիրը», «ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին Համաձայնագրի իրականացման  կարգի մասին Կիրարկման արձանագրությունը»,  «Ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության /ՌԴ/ եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ ՀՀ տարածքում` արտոնագրված ծառայությունների կենտրոնների եւ ռազմական տեխնիկայի եւ տեխնիկական սպասարկման ու վերանորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառում համագործակցության հարցերի մասին փոխըմբռնման հուշագիրը»:

Փաստաթղթերի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանը եւ  Դմիտրի Մեդվեդեւը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: