Սահմանախախտների խումբը կարողացել է ապօրինաբար Վրաստանից Հայաստանի տարածք անցնել։ Այս մասին հայտնում է «Վրաստան online»-ը։
Համաձայն Վրաստանի սահմանային ոստիկանության տեղեկատվության՝ օգոստոսի 19-ին սահմանապահները նկատել են Հայաստանի ուղղությամբ մաքսանենգ բեռ փոխադրող մի քանի հոգու։ Նրանք չեն ենթարկվել կանգնելու հրամանին, հատել են սահմանը եւ թաքնվել Հայաստանի տարածքում։



























