Թուրքիայի Հաքքարի նահանգի զորամասերից մեկում ծառայող Ալի Արսլանին սպանել է իր զինակիցներից մեկը` Ռամադանի ընթացքում պաս չպահելու համար։

Firat գործակալության փոխանցմամբ՝   զինակիցները, Ալի Արսլանին մշտապես ճնշել են ալեւիական լինելու համար, որի մասին տեղեկությունները հասել են Արսլանի ընտանիքին։

Օգոստոսի 15-ին, զորամասում, Ռամադանի ընթացքում պաս չպահելու համար զինվորներից մեկը սպանել է  20-ամյա Ալի Արսլանին։

Նշենք, որ Թուրքիան աշխարհում առաջինն է` կասկածելի պայմաններում զինվորականների սպանությունների թվով: Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի հրապարակած զեկույցի համաձայն՝ վերջին 20 տարում Թուրքիայում կասկածելի պայմաններում սպանվել է 401 զինվորական։