Վանաձորի բնակիչ, նախկինում դատապարտված, 24-ամյա Արամ Բ.-ն, ով Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքում զբաղվում է մուրացկանությամբ, ավազակային հարձակում է գործել երկու երիտասարդների վրա:
Նա հարբած վիճակում մոտեցել է իրեն ծանոթ երկու երիտասարդների եւ խնդրել է օգնել փողով: Վերջիններս գունավոր մետաղ էին հավաքել, հանձնել ու 10 հազար դրամ վաստակել: Մերժում ստանալով «մուրացկան» Արամը գրպանից հանել է դանակն ու սպառնացել սպանել, եթե իրեն փող չտան: Նրանք ստիպված են եղել 10 հազար դրամը տալ «մուրացկանին» եւ հեռանալ:
Քիչ անց ոստիկանները ձերբակալել են Արամ Բ.-ին` ավազակային հարձակման մեղադրանքով: Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտված է:



























