Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Արտո Ինկալան կազմել է աշխարհի ամենաբարդ գլուխկոտրուկ-սուդոկուն։
Սուդոկուի լուծման համար պահանջվում է լրացնել 19 թվեր պարունակող ինը շարքերից յուրաքանչյուրը։ Շարքերից յուրաքանչյուրը՝ ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց, պետք է պարունակի թվերի ամբողջ հավաքածուն՝ առանց բացթողումների եւ կրկնությունների։
37-ամյա Արտո Ինկալան վստահ է, որ իր սուդոկուի լուծման համար, անգամ ամենաազարտային մարդկանց պետք է ամենաքիչը մի քանի օր։ Նա իր ստեղծագործությունն անվանել է AI Escargot։
Նրանք, ովքեր չեն կարողանա լուծել գլուխկոտրուկը, այն կարող են տեսնել Efamol ընկերության կայքէջում։




























