Գործարար Վիտալի Սմագինը դիմել է դատախազություն՝ խնդրելով քննել սեփականության, իր կարծիքով, ապօրինի օտարումը գործընկերոջ՝ Պետդումայի պատգամավորի կողմից:
Սմագինը, ով «Եվրոպարկ» առեւտրային համալիրի բաժնետերերից է, պնդում է, որ իր գործընկեր Աշոտ Եղիազարյանը կողոպտել է իրեն պատկանող «Ցենտուրիոն ալյանսի» բաժնետոմսերի 20 տոկոսը: Ըստ Սմագինի, Եղիազարյանը ֆինանսական մեքենայությունների է դիմել՝ մեծ գումարներ ստանալով:
«Եվրոպարկ» համալիրը շահագործման է հանձնվել օղակաձեւ ճանապարհի եւ Ռուբլյովյան խճուղու հատման կետում՝ 2005թ., եւ խոշորագույններից է Ռուսաստանի մայրաքաղաքում:



























