Իրանական Բուշեր քաղաքում այսօր՝ օգոստոսի 21-ին, տեղի կունենա ռուս մասնագետների կողմից կառուցվող ատոմային էլեկտրակայանի ֆիզիկական գործարկումը։
Արարողությանը կմասնակցեն «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, ով Երեւանից կմեկնի Իրան ( նա Երեւանում է Ռուսաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում)։ Նրա հետ կլինի նաեւ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն։
Ենթադրաբար կայանի ամբողջական գործարկումը կկայանա այս տարվա սեպտեմբերի կեսերին։
Իրանական իշխանություններն, ավելի վաղ, հաշվարկել էին, որ ԱԷԿ-ը կարող է շահագործվել 2008 թվականին, սակայն գործարկումը հետաձգվել էր մինչեւ 2010 թվականի մարտի 21-ը։ Սակայն այս ժամկետներում եւս ռուս շինարարները չէին տեղավորվել։
Ռուսաստանը «Բուշեր» ԱԷԿ-ի առաջին բլոկի շինարարությունն իրականացվում է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ 1992 թվականին կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։




























