Մոլորակի ամենաուժեղ մարդկանցից մեկը՝ Իգոր Պեդանը հայտարարել է, թե պատրաստ է ուժեղների թիմ հավաքել եւ տեղից շարժել «Ատոմֆլոտ»-ի ատոմային սառցահատներից մեկը: Այդ մասին հայտարարել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Ռուկշան իր բլոգում:
Պեդանը Ռուսաստանի 2004թ. ամենաուժեղ մարդն է, Աշխարհի եւ Եվրոպայի գավաթակիր: Նա ժամանել է Մուրմանսկ՝ դատելու ուժային էքստրիմի մրցումները: Նա այցելել է «Ատոմֆլոտ» ձեռնարկություն, որտեղ գտնվում են ատոմային սառցահատները:
Անհրաժեշտ է, որ քաշը չգերազանցի 40 տոննան մեկ մարդու հաշվով: Այնպես որ անհրաժեշտ է 10-12 հոգանոց թիմ:



























