Ավելի քան 500 մլն հավկիթ է հետ կանչվել ԱՄՆ-ից` դրանցում սալմոնելոզի բակտերիայի հայտնաբերման պառճառով: BBC-ի փոխանցմամբ` սննդամթերքի վերահսկման ամերիկյան վարչությունը սալմոնելլան հայտնաբերել է Այովա նահանգի երկու խոշոր ֆերմաների արտադրանքում:
Ենթադրաբար վարակվել են մոտ 1300 մարդ:
Ինչպես գրում է USA Today-ը, Hillandale ֆերմայի արտադրած եւ հետկանչված ձվերի քանակը հասել է 170 մլն-ի: Իսկ Wright County Egg –ը հետ է կանչել 280-380 մլն հավկիթ: Պարբերականի տվյալներով, վարակվածների թիվը կարող հասնել 2 մլն-ի: Իշխանությունները զգուշացնում են գնորդներին վտանգի մասին եւ խնդրում վերադարձնել նշված արտադրողների արտադրած ձվերը:




























