Ավստրալիայում օգոստոսի 21-ին սկսվել են խորհրդարանական ընտրությունները։ Կառավարության ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածուներն են ներկայիս վարչապետ Ջուլիա Հիլարդը եւ ընդդիմադիր, Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Թոնի Աբբոտը։

Նա, ով նեկայացուցիչների պալատում առավելագույն տեղեր է ստանում, սովորաբար դառնում է երկրի վարչապետ։ 2010 թվականի ընտրությունները վերլուծաբանները ամենաանկանխատեսելին են համարում։ Հարցումների համաձայն՝ թեկնածուների միջեւ տարբերությունը կազմում է 2,3 տոկոս։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդը Ելիզավետա Երկրորդ թագուհուն երկար տարիների կյանք եւ առողջություն էր մաղթել, սակայն նշել էր, որ հույս ունի, թե նրա մահվանից հետո Ավստրալիան կազատվի բրիտանական թագից։