Աշխարհի խոշորագույն YouTube վիդեոհոսթինգը մտադիր է մինչեւ 2015 թ վերջը ներդնել վճարովի բաժանորդագրություն, հայտնում է The Verge ինտերնետային հրատարակությունը:

Այս ծառայությունն առաջին հերթին նախատեսված կլինի կոնտենտի թոփ- հեղինակների  համար, ովքեր կարող են իրենց տեսահոլովակները հասանելի դարձնել միայն այն օգտատերերի համար, ովքեր կձեւակերպեն վճարովի բաժանորդագրություն: Բացի դրանից, կոնտենտի նման հեղինակները կարող են իրենց տոկոսը ստանալ այն միջոցներից, որոնք բաժանորդները կվճարեն YouTube-ին: Այսպիսով, հեղինակները կսկսեն փող աշխատել անմիջապես իրենց հանդիսականի, այլ ոչ թե գովազդի շնորհիվ, գրում է հրատարակությունը,հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վճարած օգտատերերը կկարողանան ոչ միայն առանց գովազդի դիտել տեսանյութը, այլեւ առանց ինտերնետին միանալու, նաեւ նրանց հասանելի կլինի կոնտենտ, որը փակ կլինի վճարովի բաժանորդագրություն չունեցող օգտատերերի համար, ասված է հոդվածում:

Ավելի վաղ YouTube- ը թողարկել էր Music Key երաժշտական վճարովի ծառայության բետա տարբերակը, հիշեցնում է The Verge-ը:

Հիմա YouTube -ի օգտատերերի թիվը գերազանցում է մեկ միլիարդը: