Դեմոկրատ սենատոր Բարբարա Միկուլսկին հայտարարել է, թե աջակցելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը, հաղորդում է Reuters-ը:

Այսպիսով, նախագահ Բարա Օբաման ստացել է 34 սենատորների աջակցությունը, որը անհրաժեշտ է Կոնգրեսում բոլոր տեսակի որոշումների վրա վետո դնելու համար:

Ընդհանուր առմամբ գործարքին աջակցում են 32 դեմոկրատներ եւ երկու անկախ սենատորներ: