Ռուսաստանի Անվտանգությանն  դաշնային ծառայության աշխատակիցները Դաղստանում ոչնչացրել են դաղստանցի զինյալների առաջնորդ Մոհամեդալի Վահաբովին՝ Մոսկվայի մետրոյի ահաբեկչությունների կազմակերպչին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 «Գունիբ գյուղում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում, հաջողվել է ոչնչացնել դաղստանցի զինյալների առաջնորդ Մոհամեդալի Վահաբովին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով, սա ռուսական հատուկ ծառայությունների հերթական մեծ հաջողությունն է Հյուսիսային Կովկասում։

«Վահաբովը երկու տարի շարունակ կարողանում էր խուսափել օրինապահներից։ Նա շատ խորամանկ եւ նենգ ահաբեկիչ էր»,- նշել է աղբյուրը։