Հայաստանում 2010թ. հունվար-հուլիսին համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4 տոկոսով:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 586 մլրդ 463.6 մլն դրամ:
Ի դեպ, նշենք, որ հուլիս ամսվա ցուցանիշը հունիսի նկատմամբ նվազել է մոտ 19 տոկոսով:
ԱՎԾ տվյալներով, արդյունաբերական արտադրանքի ծավալը նշված ամիսներին կազմել է 434,5 մլրդ ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11.4 տոկոսով:
Նախորդ տարվա համեմատ նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ մոտ 23 տոկոսով եւ կազմել 189,8 մլրդ դրամ: Մոտ 1 տոկոսով աճել է շինարարության ծավալը:



























