Հայաստանում 2010թ. հունվար-հուլիսի տվյալներով՝ պաշտոնապես գրանցված է 84 հազար գործազուրկ:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործազուրկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0,8 տոկոսով: Զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը անցած տարվա նշված ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.6 տոկոսով` կազմելով 106 հազար 232 դրամ, իսկ հուլիսին հունիսի նկատմամբ աճել է 7 տոկոսով:
Հայաստանում մանրածախ առեւտրի շրջանառության ընդհանուր ծավալը նշված ամիսներին կազմել է 537 մլրդ 868.5 մլն դրամ:
Արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 972.5 մլրդ դրամ: Հայաստանից իրականացվել է 196 մլրդ դրամի արտահանում, ներմուծումը կազմել է 776.5 մլրդ դրամի:



























