Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքում ձերբակալվել է ձեռնափայտերի օգնությամբ քայլող 77-ամյա ծերունի, ով մի երիտասարդի դանակով ծանր վնասվածք էր հասցրել, իսկ մյուսին՝ ձեռնափայտով դաժանաբար ծեծել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝   ոստիկանությունում ծերունին հայտնել է, թե հիշյալ երկու անձիք իրեն սպառնացել են, որպեսզի վաճառի իր հողամասը։ «Երեկ նույնպես դիմացս կտրեցին՝ կրկին պահանջելով վաճառել հողակտորս։ Ուզում էին ինձ սպանել։ Ես էլ դանակով խփեցի առաջինին, իսկ մյուսին էլ ձեռնափայտով ծեծեցի»,- նշել է ծերունին։

Ոստիկանների հարցին, թե նա հազիվ է կարողանում ձեռնափայտերով քայլել, ինչպե՞ս է կարողացել երկու հոգու հիվանդանոցի դուռը հասցնել, ծերունին պատասխանել է. «Ես երկար տարիներ մսագործ եմ աշխատել։ Շատ հորթեր եմ մորթել։ Այդ գործում փորձառու եմ»: