Երիտասարդ կատարողների «Մանկական նոր ալիք» միջազգային մրցույթն սկսել է օգոստոսի 20-ին` Ուկրաինայի մանկական «Արտեկ» ճամբարում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», «Մանկական նոր ալիք» մրցույթ կազմակերպկիչները ավելի քան 5 հազար  զանգ են ստացել մինչեւ 15 տարեկան մենակատարների կողմից:

«Մրցույթը տաղանդավոր երեխաներին կրկին հնարավորություն կտա հանդես գալ բազմամիլիոն հանդիսատեսի առջեւ, ցուցադրել իրենց ձայնային եւ պարելու ունակությունները, շփվել շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչների հետ»,- ասված է մրցույթի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահի ողջույնի ուղերձում:

Ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը փառատոնի հանդիսավոր բացման ժամանակ ընթերցել է ՌԴ նախագահ Մեդվեդեւի ողջույնի խոսքը: Կրուտոյի հետ ժյուրիի կազմում են նաեւ ռուս եւ ուկրաինաց երգիչներ Սերգեյ Լազարեւը, Ալսուն, Տիմատին, Իրինա Դուբցովան, Անի Լորակը, Վերա Բրեժնեւան, Դիմա Բիլանը:

Մրցույթի հաղթողների մրցանակների հանձնումն ու ամփոփիչ գալա-համերգը կկայանի օգոստոսի 22-ի երեկոյան:

Հայաստանը 8-12 տարեկանների խմբում ներկայացնում է Վլադիմիր Արզումանյանը, իսկ 13-15 տարեկանների խմբում` «Ռազմիկ եւ ընկերներ» խումբը: