Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան»-ի առաջնորդ Նինո Բուրջանաձեն մտադիր է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում:

«Մինչ առաջադրվելը մենք կհեռացնենք ներկայիս նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Աշնանը Համաժողովրդական ժողովը կպահանջի Սահակաշվիլիի հեռացում եւ նոր ընտրությունների անցկացում»,- հավաստիացրել է նա:

Ընդ որում, Բուրջանաձեն նշել է, թե ինչպես Վրաստանը կդարձնի ժողովրդավար երկիր եւ ժամանակի հետ կկարգավորի տարածքային խնդիրները: