Աֆղանստանի հյուսիսում ՆԱՏՕ-ի կոալիցիայի զինծառայողները սխալմամբ գնդակահարել են երեք ոստիկանների:

Ինչպես հայտնել են ՆԱՏՕ-ից, աֆղանական անվտանգության ուժերի ներկայացուցիչները ՆԱՏՕ-ից օգնություն են խնդրել, քանի որ հայտնվել են գրոհայինների գնդակոծման տակ Ջաուզջան նահանգում:  Ոստիկաններին 2 ուղղաթիռով օգնություն են ուղարկել, որոնք գնդակոծել են ենթադրյալ գրոհայիններին: Միջադեպի արդյունքում աֆղանական ազգային ոստիկանության երեք ներկայացուցիչներ պատահաբար սպանվել են, եւս մի քանիսը վնասվածքներ են ստացել, հաղորդում է Associated Press-ը: