Մոսկվայի բնակիչ Սվետլանա Դոբրոնրավովան դատարանից պահանջում է ճանաչել Մոսկվայի իշաննությունների՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, Սոցիալական զարգացման եւ առողջապահության նախարարության անգործությունը Մերձմոսկովյան շրջանում եղած անտառային հրդեհների ժամանակ։ Դիմումը քննության է առել Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը։
Մոսկվայի բնակչի խոսքով, քաղաքի իշխանությունները բավականաչափ ջանք չեն գործադրել անտառային հրդեհները մարելու եւ մարդկանց առողջության վրա դրանց թողած հետեւանքերը վերացնելու համար։



























