Օգոստոսի 21-ին ավարտվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան: ՌԴ նախագահն եւ նրա տիկինն արդեն մեկնել են Երեւանից: Օդանավակայանում նրանց ճանապարհել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օգոստոսի 19-ին սկսված պետական այցի ընթացքում ստորագրվել է 5 միջպետական պայմանագիր, որոնցից հիմնականը Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու մասին պայմանագիրն է եւ Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մասին համաձայնագիրը:

Դմիտրի Մեդվեդեւը այցելել է Ծիծեռնակաբերդ եւ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաեւ մասնակցել է Գյումրիում ռուս սպաների հիշատակին նվիրված «Պատվո բլուր» հուշահամալիրի հանդիսավոր բացմանը: