Թուրքիայի արեւմտյան շրջանները անտառային հրդեհների բոցերի մեջ են հայտնվել: Առավել բարդ իրավիճակ է Իզմիրի եւ Գազիանթեփի շրջաններում, հաղորդում է CNN Turk-ը:
Այստեղ կրակը կիպ մոտեցել է գյուղական բնակավայրերին: Գյուղերի մի քանի տասնյակ բնակիչների տահանել են: Կրակի դեմ պայքարում են շուրջ 1500 հրշեջներ: Նրանց աշխատանքին խանգարում է ուժեղ քամին, որը նոր ուժ է հաղորդում կրակին:



























