Մեքսիկական իշխանությունները հայտարարել են, որ մի շարք նահանգներ կարող են հայտնվել «Ֆրենկ» արեւադարձային փոթորկի գոտում:
Մայամիում գտնվող ԱՄՆ փոթորիկների ուսումնասիրման ազգային կենտրոնի տվյալներով, ներկայումս մրրիկը գտնվում է մեքսիկական Պուերտո-Անխել քաղաքից 230 կմ դեպի հարավ-արեւելք: Քամու առավելագույն արագությունը կազմում է 75 կմ/ժամ: Ցիկլոնը շարժվում է արեւմուտք 11 կմ/ժամ արագությամբ, հաղորդում է BBC-ն:
Միեւնույն ժամանակ, Ատլանտյան օվկիանոսում՝ Մեքսիկական ծոցից ոչ հեռու փոթորկի է վերածվել «Դենիել» մրրիկը: Մասնագետների խոսքով, ներկայումս փոթորկի էպիկենտրոնը գտնվում է Կանաչ հրվանդանից 1160 կմ հեռավորության վրա եւ արագորեն մոտենում է ծոցին: Փոթորիկը շարժվում է 19 կմ/ժամ արագությամբ:
Չի բացառվում, որ արդեն երեքշաբթի այն վերածվի առաջին վտանգավորության փոթորկի:
Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների սոզոնն ավանդաբար սկսվում է հունիսի 1-ից եւ ավարտվում նոյեմբերի 30-ին: Ըստ մասնագետների՝ այս տարի 14-20 մրրիկ է լինելու, որոնցից 8-12-ը կարող են վերածվել փոթորկի:




























