Իրաքում բանտից փախել է Ալի Լուտֆի ալ-Ռավին: Նա Մեծ Բրիտանիայի քաղաքացուհի, 2004-ին մահացած  Care International միջազգային հումանիտար կազմակերպության ղեկավար Մարգարետ Հասանի սպանության ենթադրյալ կազմակերպիչն է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իրաքի արդարադատության նախարար Բուշո Իբրահիմին։

Նախարարը հաստատել է տեղեկությունը, ըստ որի հանցագործը կարողացել է փախչել բանտից, հավելելով, որ դրա մասին հայտնի է դարձել մեկ ամիս առաջ, սակայն իշխանությունները չեեն բարձրաձայնել փաստի մասին։

Ալ-Ռավին Մարգարետ Հասանի առեւանգման  եւ սպանության մեջ մեղավոր էր ճանաչվել 2009 թվականին եւ դատապարտվել ցմահ բանտարկության։

Care International-ի 59-ամյա ղեկավարին Բաղդադում առեւանգել էին 2004 թվականի հոկտեմբերի 19-ին։ Նրա մարմին այդպես էլ չէր հայտնաբերվել։

Հետմահու Հասանն արժանացել էր աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ իռլանդական Տիպերարիին։