Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց արդարադատության նախարար: 

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշում է կայացրել Արփինե Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար: