Իսրայելը «բացարձակապես անընդունելի» է համարել Իրանում «Բուշեր» ատոմակայանի գործարկումը, հայտնում է Reuters-ը։
Միաժամանակ ՄԱԳԱՏԵ-ն պաշտոնապես հաստատել է ԱԷԿ-ում միջուկային վառելիքի լիցքավորման փաստը։
Իրանի առաջին ատոմակայանը՝ «Բուշերը», աշխատանքի է անցնում շինարարության սկսվելուց 36 տարի անց։ Շաբաթ օրը` օգոստոսի 21-ին, սկսվել է ռեակտորի ֆիզիկական գործարկումը, իսկ էլեկտրաէներգիա կայանը կսկսի արտադրել մինչեւ այս տարվա վերջ։
ԱԷԿ-ի կառավարման համար Ռուսաստանն ու Իրանը համատեղ ձեռնարկություն են ստեղծել։ 2-3 տարուց կայանն ամբողջովին կանցնի Իրանի կառավարման ներքո։




























