Boeing ընկերությունը սեպտեմբերի 3-ին հայտարարել է Ֆլորիդայում տիեզերանավերի առեւտրային գծի արտադրություն բացելու մասին։ Դրանք ՆԱՍԱ-ն կօգտագործի 2017թ. Միջազգային տիեզերական կայանի թռիչքների համար։
«Սա պատմական պահ է տիեզերքի բացահայտման պատմության մեջ»,-  հայտարարել է Boeing ընկերության գործադիր տնօրեն Դենիս Մյուլենբուրգը, գրում է Reuters-ը։

Գործակալության տեղեկություններով՝ ընկերության CST-100 Starliner  տիեզերանավերը արտադրվելու են Ֆլորիդայի գործարանում։

Հաղորդվում է նաեւ, որ ՆԱՍԱ-ն կֆինանսավորի տիեզերանավի թեստային թռիչքն ու ՄՏԿ 6 տիեզերական առաքելությունները, որոնց ծախսերը կկազմեն 4.2 մլրդ դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։