2016թ. թողարկվելիք iPhone 7-ի հաստությունը կկազմի ընդամենը 6 մմ, ինչի շնորհիվ այն կդառնա Apple ընկերության ամենաբարակ սմարթֆոնը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով ubergizmo.com կայքը։

Նոր iPhone-ն ավելի բարակ է, քան iPod Touch-ն ու iPad Air 2-ը, որոնց հաստությունը 6.1 մմ է։

Սեպտեմբերի 9-ին լույս տեսնող iPhone 6 եւ 6 Plus սմարթֆոնների հաստությունը կազմում է համապատասխանաբար 6.9 եւ 7.1 մմ։