Իրանի արեւմուտքում ավտովթարից 11 իրաքցի է զոհվել, վիրավորվել՝ 25-ը։ Ինչպես հայտնում է Press TV-ն, վթարվել է Իրաքից ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Համադանի նահանգում։
Ճանապարհային ոստիկանության ղեկավար Մեհդի Շաքերին նշել է, որ ուխտավորները վերադառնում էին Ղոմ քաղաքի սրբավայրերից եւ ուղեւորվում էին Իրաքի սահման, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























