Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը օգոստոսի 15-ին Իրանից ստացել է Իրանի միջուկային էներգիայի՝ անցյալում հնարավոր ռազմական բնագավառների մասին պարզաբանություններ ներկայացնող փաստաթղթերի առաջին խմբաքանակը։ Այս մասին ԱԷՄԳ Խորհրդի հերթական նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։

Նրա խոսքով՝ ճանապարհային քարտեզի համաձայն՝ Իրանը գործակալությանը օգոստոսի 15-ին գրավոր բացատրություններ եւ համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել անցյալ եւ ներկա հարցերի կապակցությամբ։ «Մենք ուսումնասիրում ենք այս տեղեկությունները  եւ մեր հարցերը Իրանին կհղենք սեպտեմբերի 15-ին»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կողմերը ճանապարհային քարտեզի իրականացման աշխատանքները սկսել էին հուլիսի 14-ին՝ «վեցնյակի» հետ համաձայնության հետ գալուց հետո։