Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկի աշխատակիցը մեղադրվում է դաժան սպանության մեջ:

Օգոստոսի 22-ին մայոր Գաբիլ Բայրամովն իր ընկեր Յախյաեւի հետ (անունը չի նշված) մտել է էներգամատակարարման Բալաջարի վարչության պետ,

 52-ամյա Իսմայիլ Ալահվերդիեւի տուն եւ նրան դանակի 54 հարված հասցրել: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Փորձելով փախչել դեպքի վայրից, Բայրամովը թռել է 5-րդ հարկի պատուհանից եւ ստացել լուրջ վնասվածքներ: Ծանր վիճակում նա տեղափոխվել է հիվանդանոց: Յախյաեւը ձերբակալված է:

Նախնական վարկածով, սպանության պատճառն անձնական հարաբերություններն են: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել` «դիտավորյալ սպանություն» հոդվածով: