Apple Watch խելացի ժամացույցը այրվածքներ է թողել Մեծ Բրիտանիայի բնակչի դաստակին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Տուժածի խոսքով՝ մեքենայով երկար երթեւեկելու ժամանակ ժամացույցը տաքացել էր արեւից, ինչի պատճառով մետաղն այրել էր դաստակը։

Կինը դիմել է Apple-ի խանութ՝ ժամացույցը հետ վերադարձնելու համար եւ պահանջել իր գումարը։