Չլուծված հակամարտությունները տարածաշրջանի զարգացման համար մեծ խոչընդոտ են հանդիսանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով Զալցբուրգյան գիտական կոնֆերանսում։
«Տնտեսական զարգացման համար քաղաքական կայունություն է պետք։ Չլուծված հակամարտությունները տարածաշրջանի զարգացման համար մեծ խոչընդոտ են հանդիսանում»,- ասել է Մամեդյարովը։
Նա խոսել սեւծովյան տարածաշրջանի տնտեսական վիճակին վերաբերող հարցերի մասին։ Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է տարածաշրջանում շարունակական զարգացման անհրաժեշտությանը, նշելով, որ դրա համար պետք է ավելի իրատես լինել։
Կոնֆերանսն Ավստրիայում անցկացվել է օգոստոսի 20-22-ը։




























