2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպք, բացահայտվել է 4-ը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 2041 դեպք, բացահայտվել է 1892-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք, բացահայտվել է 9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 2002 դեպքից բացահայտվել է 1801-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 23 դեպք:


























