Իրանի նկատմամբ նավթային ու ֆինանսական պատժամիջոցները հավանաբար կվերացվեն 2016 թ. առաջին երեք ամիսներին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով արեւմտյան դիվանագետներին:

Ըստ Bloomberg-ի տեղեկությունների՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի միջուկային օբյեկտների մոնիտորինգը կավարտի հունվար –փետրվար ամիսներին, կարծում են աղբյուրները: Իրանի կողմից միջուկային գործարքի կատարման դրական գնահատականը ճանապարհ կբացի դեպի պատժամիջոցների վերացում: Աղբյուրներից մեկի տվյալներով, Իրանի հարցով վերջնական որոշումը կընդունվի 2016 թ. մարտի վերջից ոչ ուշ, հայտնում է Lenta -ն: