Google, Microsoft եւ Apple ընկերությունները հրաժարվել են ԱՄՆ իշխանություններին հասանելիություն ապահովել օգտատերերի անձնական նամակագրությանը, գրում է Gazeta –ն՝ վկայակոչելով The New York Times պարբերականը։
ԱՄՆ պետական կառույցները պարբերաբար դիմել էին այս ընկերություններին նրանց հաճախորդների նամակագրությունը ստանալու խնդրանքով։ Ամռանը ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Apple-ից խնդրել էր տրամադրել iMessage-ով հանցագործների ուղարկած հաղորդագրությունները, սակայն ընկերությունը մերժել էր։ Այս պահին գերատեսչությունը փորձում է ստանալ Microsoft-ի օգտատերերի էլեկտրոնային նամակները։





























