Թեհրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

«Մենք տարածաշրջանի կամ դրանից դուրս գտնվող ցանկացած երկրի հետ կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Ռոհանին՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է Իրանը համագործակցել ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը օգոստոսի 12-ին Սիրիայի հակամարտության կարգավորման պլանը ներկայացրել է Բաշար Ասադի քննարկմանը։