Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին այսօր` սեպտեմբերի 8-ին, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերն առաջին անգամ Մայր Աթոռից տեղափոխվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի` զոհված հայորդիների համար աղոթքի եւ նրանց հիշատակի առջեւ խոնարհման համար։
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կմնա մեկ ամիս:
«Այստեղից սրբապատկերը կտեղափոխվի Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի: Հավատացյալները կարող են այս մեկ ամսվա ընթացքում գալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և աղոթեն Ցեղասպանության զոհերի համար»,-ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերն օծվել է 2015 թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած` Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ժամանակ:











