Amazon ընկերությունը մտադիր է էլեկտրոնիկայի շուկա դուրս գալ իր ամենաէժան գաջետով, հայտնում է Gazeta-ն ՝ վկայակոչելով Wall Street Journal -ը:
Պլանշետն ունի 6 դյույմանոց էկրան, սակայն մյուս բնութագրերը դեռ հայտնի չեն: Ամենայն հավանականությամբ ընկերությունը փող կտնտեսի պլանշետի շատ բաղկացուցիչների վրա, թույլ տալով օգտվել միայն բազային գործառույթներից, օրինակ «նստել» ինտերնետում ու գնումներ անել Amazon.com-ից:
Ընկերությունը նման քայլ է ձեռնարկել այն բանից հետո, երբ Amazon-ի ավելի թանկ սարքավորումները չեն գրավել սպառողների ուշադրությունը:





























